Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կարեն Ղազարյանի հարցով Գարեգին 2-րդը դիմել է պատրիարք Կիրիլին

Կարեն Ղազարյանի հարցով Գարեգին 2-րդը դիմել է պատրիարք Կիրիլին
02.04.2019 | 23:21

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդն այսօր հանդիպում է ունեցել Համայն ռուսիո պատրիարք Կիրիլի հետ: Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» լրատվական գործակալությունից:
Աղբյուրը հայտնում է, որ Գարեգին 2-րդը պատրիարք Կիրիլին խնդրել է միջնորդել Ադրեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցում:


Հիշեցնենք, որ Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ է: Նա Ադրբեջանում է հայտնվել 2018-ի հունիսին անհայտ պայմաններում:
«Վերջերս Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել դեռևս 2018-ի հունիսին անհայտ հանգամանքներում Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը: Նրա նկատմամբ դատական որոշումն ընդունվել է մարդու իարվունքների ակնհայտ խախտմամբ: Հաշվի առնելով մեր նախորդ փորձը՝ որպես հոգևոր առաջնորդի՝ դիմում ենք Ձերդ Սրբությանը՝ միջնորդելու Ադրբեջանի հոգևոր և աշխարհիկ իշխանություններին՝ անել հնարավորը, որ Կարենը տուն վերադառնա»,- ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3232

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ